ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը Հայաստանում

Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը Հայաստանում

Բաքվում արդեն քննարկում են, թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀՀ–ում:
 
16 տարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Էլմար Մամեդյարովը տեղական լրատվամիջոցներից մեկին ասել է, որ Հայաստանում Ադրբեջանի դեսպանը պետք է անպայման հայերեն իմանա։
 
Ըստ նրա` պարտադիր չէ, որ դեսպանը դիվանագետ լինի, կարելի է ինչ-որ կողմնակի մեկին նշանակել, կարևորը` նա հասկանա և իմանա հայ ժողովրդի առանձնահատկությունները:
Լրագրողը հարցրել է` Մամեդյարովն ինքը պատրա՞ստ է ստանձնել ՀՀ–ում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։
 
«Ինչպես հարկ կհամարեն»,– պատասխանել է նա:
 
Միաժամանակ Մամեդյարովն ընդգծել է, որ դեսպանի նշանակումը հնարավոր կլինի միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հատուկ փաստաթղթի ստորագրումից հետո։

  • Կիսվել: