շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բաքվի պատասխանը Երեւանին երկար սպասեցնել չտվեց

Բաքվի պատասխանը Երեւանին երկար սպասեցնել չտվեց

Բաքվի պատասխանը Երեւանին երկար սպասեցնել չտվեց։ Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան, արձագանքելով պետական սահմանին հայ զինծառայողի սպանության կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը, կրկին մեղադրել է Հայաստանին "ագրեսիայի" եւ հայտարարել է, որ անընդունելի է պահպանել ներկայիս ստատուս-քվոն:

Ադրբեջանական ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ փորձել է անցյալ շաբաթ ադրբեջանցի սահմանապահների զոհվելու պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա ' մոռանալով նշել, որ նրանք զոհվել են Ադրբեջանի ԶՈՒ կողմից ձեռնարկած սադրանքի հետեւանքով:

"Մեկ անգամ ևս հայկական կողմի ուշադրությունը հրավիրում ենք այն բանի վրա, որ ուժի կիրառման արդյունքում ստեղծված ներկայիս ստատուս-քվոն ոչ մի կապ չունի անվտանգության հասկացության հետ ։ Ադրբեջանը միշտ հանդես է եկել անվտանգության հասկացության բազմակողմանիության և անբաժանելիության օգտին ։ Թող ոչ ոք չկասկածի՝ Ադրբեջանը կվերականգնի արդարությունը, ինչպես նաև սեփական տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում", -անիրականանալի բաների մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը ։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ մարտի 10-ին ՝ ժամը 15:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահման- հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորի Սիանոսյանը, որը ծնվել էր 1984թ., Արարատի զինկոմիսարիատից էր:

 

Այս կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ ' մեղադրելով Բաքվին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը միտումնավոր սրելու փորձի մեջ: "Ադրբեջանի պարբերական փորձերը ՝ սրել իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, ընդլայնել լարվածության աշխարհագրությունը և չկիրառել լարվածության թուլացման առկա մեխանիզմները, վկայում են այն մասին, որ Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ապակայունացմանն ուղղված քայլերը միտումնավոր բնույթ են կրում:

Ադրբեջանի նման գործողությունները խոսում են այն մասին, որ միջազգային մեխանիզմների ներդրումը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի ռիսկերի նվազեցման գործում կարևոր առաջնահերթություն է, և առկա պայմանավորվածությունների իրականացումն այդ ուղղությամբ անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա ամրապնդման համար ", - ասվում է Հհ ԱԳՆ հայտարարության մեջ:

 

Նշենք նաև, որ մարտի սկզբից հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրում է նկատվում ։ Փոխհրաձգության արդյունքում հայկական կողմը հայտնել է մեկ զինծառայողի զոհվելու և մեկ այլ զինծառայողի վիրավորվելու մասին, իսկ ադրբեջանական կողմը ՝ երկու սահմանապահների զոհվելու մասին:

  • Կիսվել: