երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Բաքվի հետ իրական բանակցություններ են պետք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ. Բագրատ Սրբազան

Բաքվի հետ իրական բանակցություններ են պետք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ. Բագրատ Սրբազան

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները չեն կարող ընթանալ ճնշման մթնոլորտում և առանց միջազգային միջնորդների մասնակցության։ Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, միջազգային լրատվամիջոցների հետ ասուլիսում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Մեզ անհրաժեշտ են իրական բանակցություններ Ադրբեջանի հետ, այլ ոչ թե պարտադրանք կամ ուժի սպառնալիք: Եվս մեկ շատ կարևոր հանգամանքն այն է, որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան երաշխավորների ներկայությամբ, որոնց ձևաչափն արդեն իսկ ստեղծված է աշխարհում, այսինքն, ԵԱՀԿ Մինսկի խումբը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)»,- նշել է նա։

  • Կիսվել: