երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Բաքուն պատրաստ է Երևանի հետ ուղիղ բանակցությունների, այդ թվում` սահմանին հանդիպման. Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկներ է արել

Բաքուն պատրաստ է Երևանի հետ ուղիղ բանակցությունների, այդ թվում` սահմանին հանդիպման. Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկներ է արել

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ հիմունքներով ուղիղ բանակցությունների՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար: Այս մասին հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:

«Խաղաղ բանակցություններում այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը։ Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է համատեղ որոշեն իրենց հետագա հարաբերությունները։

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է խորհրդակցություն պետական սահմանին, որտեղ քննարկվելու է խաղաղ գործընթացը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: