երեքշաբթի, հունիս 28
28 / 6 / 2022
Բաքուն Երևանին կոչ է անում «ճիշտ գնահատել տարածաշրջանի ներկա իրողությունները»

Բաքուն Երևանին կոչ է անում «ճիշտ գնահատել տարածաշրջանի ներկա իրողությունները»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Զանգելանի շրջանում ուրբաթօրյա ելույթի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարության կապակցությամբ:

"Ափսոսանք Է հարուցում 2022 թվականի մայիսի 27-ին Զանգելանի շրջանում ադրբեջանական պետության ղեկավարի ելույթի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հերթական անհիմն հայտարարությունը", - ասվում է ԱԳՆ կայքում տեղադրված արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանության մեջ:

Նշվում է, որ ՛՛Հայաստանը, որը շուրջ 30 տարի խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, վերջին ժամանակներս հաճախ է վկայակոչում միջազգային իրավունքը՛՛:

՛՛Ինչ վերաբերում է օկուպացիայից ազատագրված Զանգելանի շրջանում Ադրբեջանի նախագահի արտահայտություններին, ապա տեղեկացնում ենք Հայաստանի ԱԳՆ-ին, որ ադրբեջանական պետության ղեկավարը կոչ է անում զերծ մնալ միջազգային իրավունքի սկզբունքներին չհամապատասխանող վարքագծից եւ նախազգուշացնում է այն վտանգների մասին, որոնք կարող են ներկայացնել նման հակաիրավական վարքագիծ՛՛, -հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

Նաև հավելել են, որ հետկոնֆլիկտային փուլում Հայաստանում կան ՛՛ռեւանշիստական ուժեր, որոնք խրախուսում են նման վտանգավոր վարքագիծը՛՛ ։

՛՛Հայկական կողմը պետք է հասկանա, որ տասնամյա վաղեմության պահվածքն իրականացնելու փորձերը ոչ այլ ինչ են, քան երեւակայություն: Միայն տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների եւ նոր հնարավորությունների ճիշտ գնահատականը կարող է հանգեցնել ճիշտ արդյունքների՛՛, - ընդգծել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: