հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բաքուն Երևանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի նիստը տեղափոխել հոկտեմբեր

Բաքուն Երևանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի նիստը տեղափոխել հոկտեմբեր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին, այլ ոչ թե նոյեմբերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Նիստի ընթացքում ադրբեջանական կողմը, հաշվի առնելով վերջին շրջանում սահմանային լարվածությունը, առաջարկել է սահմանազատման երկկողմ հանձնաժողովների հաջորդ նիստն անցկացնել այս տարվա հոկտեմբերին նոյեմբերի փոխարեն, Ինչպես ավելի վաղ համաձայնեցված էր»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Ավելացվում է, որ ադրբեջանական կողմը հանդիպման ժամանակ ընդգծել է «Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններին և առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերման, վարչապետների տեղակալների ղեկավարությամբ եռակողմ հանձնաժողովի շրջանակներում ձեռք բերված նախնական համաձայնությունների հիման վրա ամենակարճ ժամկետներում տրանսպորտային հաղորդակցության գծերի բացման, սահմանազատման գործում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը»:

Բացի այդ, բարձրացվել են անհայտ կորածների հարցերը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: