երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Բաքուն Երևանին առաջարկել է միասին դիմել ԵԱՀԿ ՝ Մինսկի խումբը լուծարելու համար. Ալիև

Բաքուն Երևանին առաջարկել է միասին դիմել ԵԱՀԿ ՝ Մինսկի խումբը լուծարելու համար. Ալիև

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է միասին դիմել ԵԱՀԿ՝ վերացնելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի որևէ անհրաժեշտություն չկա, և այն այժմ դե ֆակտո չի գործում: Ադրբեջանի նախագահը նշել է, որ այն պետք է վերացնել նաեւ դե յուրե, եւ այն, թե ինչպես Հայաստանը կվերաբերվի այդ հարցին, ցույց կտա, թե որքանով է նա անկեղծ կարգավորման հարցում:

Ալիևի խոսքով՝ եթե Հայաստանը նախընտրի Մինսկի խմբի պահպանումը, ապա դա կնշանակի, որ նրա ՛՛տարածքային պահանջներն՛՛ Ադրբեջանի նկատմամբ շարունակվում են: Ալիևը Մինսկի խմբին մեղադրել է այն բանում, որ 28 տարի շարունակ կառույցը ՛՛փորձել է սառեցնել ղարաբաղյան հակամարտությունը՛՛։

  • Կիսվել: