չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Բանգկոկում քննարկվել են Հայաստանի տնտեսական հեռանկարները

Բանգկոկում քննարկվել են Հայաստանի տնտեսական հեռանկարները

Բանգկոկում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովների շրջանակում, քննարկվել են Հայաստանի տնտեսական հեռանկարներն ու միջազգային ֆինանսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

Մասնավորապես, ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Բո Լիի մասնակցությամբ կլոր սեղանի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը անդրադարձել են տարածաշրջանի տնտեսությունների վրա արտաքին զարգացումների ազդեցությանը։

Moody’s-ի հետ քննարկվել են Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները, Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ՝ ներդրումների ներգրավման և մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները, իսկ Մորգըն Ստենլիի հետ հանդիպման առանցքում են եղել 2027 թվականի պետական բյուջեի հեռանկարները:

  • Կիսվել: