երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Բախվել են «Ֆորդ տրանզիտ»-ն ու քարով բարձված «Կամազ»-ը․ կա վիրավոր

Բախվել են «Ֆորդ տրանզիտ»-ն ու քարով բարձված «Կամազ»-ը․ կա վիրավոր

Հունիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։10-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 43-ամյա Զոհրաբ Մխիթարյանի վարած «KamAZ» մակնիշի և 33-ամյա Գևորգ Ինջիղուլյանի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Գ․ Ինջիղուլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնել է, որ նախնական տեղեկություններով «Ford Transit»-ը բախվել է քարով բարձված «KamAZ» հետնամասին:

  • Կիսվել: