Բահրեյնի Թագավորությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաջող բանակցությունները
Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցման ուղղությամբ դիվանագիտական հաջող բանակցությունները՝ հույս հայտնելով, որ այս համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը, որը բարօրություն, բարգավաճում և կայուն խաղաղություն կբերի երկու ժողովուրդներին, ինչպես նաև Կովկասի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին:
Այս մասին հայտնել է Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը։
Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է Բահրեյնի Թագավորության հաստատուն և աջակցող դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային վեճերը երկխոսության և խաղաղ միջոցներով լուծելու, ինչպես նաև ավելի ապահով, խաղաղ և բարգավաճ աշխարհի համար միջազգային համերաշխության ամրապնդմանն ուղղված ջանքերին:
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։