երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բագրատունյաց պողոտայում «Toyota Corolla»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. տուժածին հասցրել են հիվանդանոց

Բագրատունյաց պողոտայում «Toyota Corolla»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. տուժածին հասցրել են հիվանդանոց

Մարտի 14-ին, ժամը 23։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի փողոց մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կան արգելափակված քաղաքացիներ։

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ  Բագրատունյաց պողոտայի թիվ 70/1 հասցեի մոտակայքում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժած Ա․ Ա․-ին (ծնված 1990 թ․), շտապօգնության և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

  • Կիսվել: