շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Բագրատ Սրբազանը ոչ մեկին կրկնօրինակելու ցանկություն չունի. Գառնիկ Դանիելյան

Բագրատ Սրբազանը ոչ մեկին կրկնօրինակելու ցանկություն չունի. Գառնիկ Դանիելյան

ԱԺ-ի դիմաց այսքան ոստիկանների ներկայությունը բնականոն ընթացք եք համարու՞մ: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ նամակ է ստացել, որ ԱԺ միայն Բաղրամյան պողոտայի կողմի մուտքից կարող է մտնել:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքին, թե Բագրատ Սրբազանի շարժումը նպատակ ունի կրկնօրինակել Նիկոլ Փաշինյանին,  և  Բագրատ Սրբազանը պատրաստվում է փշալարերը հաղթահարելով ԱԺ մտնել, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց.

«Իրենք տարված են իրենց առաջնորդին կրկնօրինակելով: Բագրատ Սրբազանը ոչ մեկին կրկնօրինակելու ցանկություն չունի: Բագրատ Սրբազանը կայացած մարդ է, ինչո՞ ւ պիտի կրկնօրինակի: Բողոքի ցույցերը բոլոր երկրներում նույն ներպ են լինում: Բողոքի ցույցերը Նիկոլ Փաշինյանն է՞ հնարել: Ո՞վ ասաց, որ Բագրատ Սրբազանը պիտի փշալարերից կախվի, իրենք են շոու անում: Գնում են ձեռքները փաթաթում, վրան սրտիկ նկարում: Ուզել են Մոնթեին նմանվեն, բայց Մոնթեի ոտքի տակի հողն էլ չարժեն»:

  • Կիսվել: