երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության երեք հիմնական գործառույթները

Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության երեք հիմնական գործառույթները

Այն մարդկանց, որոնք ուզում են կառավարության կազմն իմանան, հիշեցնում եմ՝ ձեր ցերեկով անցած ճանապարհը ես գիշերով անցել եմ։ Դուք այդ կազմը չեք իմանալու, որպեսզի սկսեք ոչնչացնել մարդկանց, կամ իմանաք՝ դուք կա՞ք այդ կազմում, թե՞ ոչ։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

՛՛Արդեն ասել եմ, որ սա չակնկալիքների պայքար է, որ մեզ հասցնելու է մեր երազած Ավետյաց երկրին՛՛,-նշեց նա։

Բագրատ Սրբազանը ներկայացրեց նաև անցումային կառավարության երեք հիմնական գործառույթները.

՛՛1․ Հաշտության Կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում։

2․ Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել։

3․ Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի, իսկ ժամանակավոր Կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը՛՛,-ասաց նա։

  • Կիսվել: