Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Փաշինյանի հետ հանդիպելու համար կհերթագրվեն, երբ նա կալանավայրում կլինի
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր հետ հանդիպել ցանկացողները պետք է հետևեն ընթացակարգին՝ հերթագրվեն ըստ կարգի։
Այս առնչությամբ նա նշեց, որ կհերթագրվեն հանդիպելու համար, երբ ՛՛Փաշինյանը կալանավայրում կլինի՛՛։
՛՛Վախկոտն ասել էր՝ հերթագրվեն։ Հերթագրվելու ենք։ Կալանավայրում։ Հիշի՛ր՛՛,-ասաց Բագրատ Սրբազանը։