Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ գիշել է Բաղրամյան պողոտայում
«Այսքան մարդ այս գիշերով այստեղ է, վստահ եմ՝ ինչքան էլ պետք լինի, մնալու են։ Բոլորին տեղեկացնում եք՝ խոստում են տվել լինելու այստեղ և, այո, մենք այս հարցը լուծելու ենք, սիրուն լուծելու ենք»,- Բաղրամյան փողոցում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանն ընդգծեց, որ քայլ առ քայլ առաջ են գնում։
«Մնալու ենք այստեղ, վրաններ կլինեն, մեքենաներ։ Ես մնալու եմ այստեղ, դուք էլ, վստահաբար։ Ոչ մի տեղ էլ չենք գնալու, ուզում են հազարավոր զորք բերել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Այստեղ քաղաքացիներն արդեն խարույկ են վառել, տաքանում և հագուստներն են չորացնում խարույկի շուրջ։