կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Բագրատ Սրբազանի կալանավորման ժամկետը երեք ամսով երկարաձգվեց

Բագրատ Սրբազանի կալանավորման ժամկետը երեք ամսով երկարաձգվեց

«Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց երեք ամսով։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց դատախազի Հայկ Հովհաննիսյանш միջնորդությունը։

Նշենք, որ մինչ այդ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ Բագրատ Սրբազանին ՔԿՀ-ում պահելն անարգանք է ՀՀ իրավապահ համակարգի և արդարադատության նկատմամբ։

Նա, մասնավորապես, նշեց. «Մեղադրանքի հիմնված է կեղծ ապացույցների վրա։ Բոլոր կեղծ ապացույցները դրված են եղել այս գործով բոլոր մեղադրյալների նախաքննական կալանքների հիմքում, դատարանն էլ ի գիտություն է ընդունել կալանքների առկայությունը, չի անդրադարձել հիմնավոր կասկածին և անցել առաջ։ Արդյոք դատարանը հիմնավոր կասկած գնահատելո՞ւ է՝ հաշվի առնելով, որ կան կեղծ ապացույցներ, թե՞ ոչ»ը։

Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր 3 ամսով։

  • Կիսվել: