Այդ կուսակցությունը 70 տարի և հիմա էլ այդ երկրի ազդեցության գործակալ է. Փաշինյան
Խոսում են ազդեցության գործակալների մասին. լսե՛ք, ձեր կուսակցությունը վերջին 70 տարում եղել է այդ երկրի ազդեցության գործակալը ամբողջ աշխարհում։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՅԴ–ին, սակայն չնշելով անունը։
Նա, մասնավորապես, նշեց. «Մենք սրա մասին պիտի խոսենք։ Այսօր եկեղեցու լացն են լացում։ Այդ 60-ականներին Աբովյան փողոցի վրա գտնվող այդ շենքը ինչո՞վ էր զբաղվում, այդ ո՞նց էր, որ խորհրդային միությունը այդպես աթեիստական պետությունը, որ մեր ազգային ինքնությանը իբր դեմ էր, այդ ո՞նց էր, որ հայրենակիցների հետ կապերի միություն կար, այդ ինչո՞վ էր զբաղվում այդ հայրենակիցների հետ կապերի միությունը "ԱՕԿՍ"–ի շենքում։Այդ ո՞նց էր, որ այդպես հատուկ կառուցվածքային աջակցություն ուներ Հայաստանյաց առաքելական եկեղեցու նկատմամբ։
Այսինքն՝ պիտի այդ թղթերը բացվեի՞ն, որ մենք սա հասկանայինք։ Այդ կուսակցությունը մինչև հիմա էլ այդ այդ երկրի ազդեցության գործակալական ցանցն է։ Եվ այո, մենք պիտի որոշում կայացնենք, ընդ որում էական չի ո՞ր երկրի, մենք պիտի որոշում կայացնենք՝ մենք հանդուրժո՞ւմ ենք մեր երկրի խորհրդարանում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց։ Մենք պիտի որոշում կայացնենք՝ մենք հանդուրժո՞ւմ ենք մեր սրբության սրբոցում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց։ Իմ պատասխանն է՝ ոչ, որովհետև հակառակ դեպքում ինչի է այսպես հիստերիա որովհետև վերջին շանսն է մեր պետությունը հետ տանել տեղավորել այն գրպանում որից մենք դուրս ենք եկել»:


