երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Բագրատ Գալստանյանը պետք է հասկանա, որ էշ նստելը մի այիբ է, էշից իջնելը մի այիբ է, պետք չի մարդկանց փուռը տալ. Ալեն Սիմոնյան

Բագրատ Գալստանյանը պետք է հասկանա, որ էշ նստելը մի այիբ է, էշից իջնելը մի այիբ է, պետք չի մարդկանց փուռը տալ. Ալեն Սիմոնյան

Ոչ, անհանգստացնող չի: Այս մասին լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հանրահավաքներին:

«Անհանգստացնում է այն առումով, որ մենք մեր քաղաքացիների հետ պետք է ավելի շատ աշխատենք և ավելի շատ ինֆորմացիա ներկայացնենք, բայց «Հայաստան» դաշինքը և Ռոբերտ Քոչարյանը 240 հազար ձայն է հավաքել ՀՀ-ում, բա մի 30 հազար մարդ ամիսը մեկ չկարողանա՞ն հավաքել ու միտինգ անել»,- ասաց նա:

Նա նշեց, որ անհարգալից է վերաբերվում այն մարդկանց, որոնք ելք են փնտրում իրավիճակից՝ կողքիններին զոհ տալով:

«Նրանք հին են, իրենք, իրենց մտածելակերպը հին են, իրենք գնում տենց պախկվում են, փղը տալիս են, մտածում են՝ լեգո է իշխանափոխությունը, կհավաքես, կդառնա ինչ-որ բան: Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն, իշխանափոխություն գրեթե անհնար է իրականացնել, քանի որ ՀՀ-ում կա ընտրության իրավունք, 2018 թվականին այդ իրավունքը ոտնահարված էր: Բագրատ Գալստանյանը պետք է հասկանա, որ էշ նստելը մի այիբ է, էշից իջնելը մի այիբ է, արել է, հասկացել է, որ քաղաքական գործունեությունը չի ստացվել, պետք չի մարդկանց փուռը տալ»,- ասաց  նա և կոչ արեց հնարավորինս մարդկանց անդորրը չխանգարի:

Նա նկատեց, որ ոլորտները տուժում են, ինչ է Բագրատ Գալստանյանը որոշել է պտտվի Երևանի փողոցներով և էքսկուրսիա անցկացնի:

  • Կիսվել: