երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բագրատ Եսայանին ձերբակալելու որոշում կա՝ նոյեմբերի 9-ի գործով. Պաշտպան

Բագրատ Եսայանին ձերբակալելու որոշում կա՝ նոյեմբերի 9-ի գործով. Պաշտպան

Բագրատ Եսայանի բերման ենթարկվելը քաղաքական հետապնդման հերթական օրինակն է: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը:

«Բագրատ Եսայանը բերման է ենթարկել նոյեմբերի 9-ի գործով: Կա ձերբակալելու որոշում, եւ որքան հասկանում եմ՝ կտանեն կալանքի: Այս գործի շրջանակում որեւէ ծանուցագիր չի ուղարկվել Բագրատ Եսայանին: Այս գործը հարուցել են, որպեսզի անհրաժեշտ մարդկանց ձերբակալել, ճնշեն: Շարժման ակտիվությունից հետո հին գործերը հիշում են եւ որպես մահակ օգտագործում: Օրինակ՝ Գերասիմ Վարդանյանը, որն անցնում է նույն քրեական գործով, կալանավորվել է շարժման ժամանակ: Բագրատ Եսայանը նաեւ «Երկիր մեդիայի» տնօրենն է, եւ ԱԱԾ աշխատակիցների մուտք գործելը լրատվամիջոց հիշեցնում է 1990-ականները, Լեւոն Տեր Պետրոսյանի ձեռագիրն եմ ես այստեղ տեսնում: Պարզ է, որ այս իշխանությունը ցանկանում է ազատ խոսքը լռեցնել եւ «Դաշնակցության» նկատմամբ ճնշում գործադրել»,- նշեց Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ 4 աշխատակիցներ ներխուժել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի աշխատասենյակ եւ նրան տարել ԱԱԾ:

  • Կիսվել: