հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բադասյանը ողջունել է Բուքիքիոյի հայտարարությունը

Բադասյանը ողջունել է Բուքիքիոյի հայտարարությունը

Այսօր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, զրուցելով լրագրողների հետ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող հայտարարությանը՝ ՍԴ նախագահի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, և ասաց, որ ժամանակագրության առումով կարելի է ենթադրել, որ ՍԴ-ի պաշտոնում Հրայր Թովմասյանի ընտրությունը խիստ կասկածելի է:

Բադասյանը, մասնավորապես, նշեց. «Պաշտոնական հայտարարությունը մեզ համար հստակ է, ողջունեցի այդ հայտարարությունը, ասացի, որ կարեւոր դիտարկումներ կան հայտարարության մեջ։ Ժամանակագրության առումով կարելի է ենթադրել, որ ՍԴ-ի պաշտոնում Հրայր Թովմասյանի ընտրությունը խիստ կասկածելի է։ Եվ դա ժամանակագրության առումով հստակ երեւում է»:

Նշենք, որ Ջիանի Բուքիքիոն SHANTNEWS-ի հետ զրույցում ասել էր հետևյալը. «Ժամանակային համընկնումն ու դատավարական խիստ միջնորդությունները հանգեցնում են ճնշման ՍԴ նախագահի նկատմամբ, որի հանդեպ պետք է հարգանք դրսեւորել՝ որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկի ղեկավարի»։

  • Կիսվել: