երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Բացի ՀՀԿ գրասենյակից, քննչական գործողություններ են կատարվել նաև ՍԴ-ում

Բացի ՀՀԿ գրասենյակից, քննչական գործողություններ են կատարվել նաև ՍԴ-ում

 

Հայաստանի քննչական ծառայությունում իշխանության զավթման վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվել Հանրապետական կուսակցության գրասենյակում, ինչպես նաև Սահմանադրական դատարանում, Primenews.am-ին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվել են քննչական գործողություններ Հանրապետական կուսակցության գրասենյակում և Սահմանադրական դատարանում», -փոխանցեցին ՀՔԾ-ից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: ՀՔԾ-ից տեղեկացրել էին, որ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին( Հոդվածը սահմանում է հետևյալը` Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը։

Այս քրեական գործի թիրախում կարող է հայտնվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որը նախկինում ՀՀԿ անդամ է եղել:

  • Կիսվել: