կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բաբայանի քրեական գործը մեծ շուքով հարուցվեց, մեծ շուքով էլ կկարճվի. Մարուքյան

Բաբայանի քրեական գործը մեծ շուքով հարուցվեց, մեծ շուքով էլ կկարճվի. Մարուքյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ Արսեն Բաբայանի վերաբերյալ իրենք արդեն ասել են, որ խափանման միջոց կալանքն անիրավաչափ է եղել:

Նա հիշեցրեց, որ երբ ԼՀԿ-ական պատգամավորները ցանկացել են տեսակցել Բաբայանին, բայց նրենց արգելել են:

Մարուքյանը նշեց նաև, որ, այնուամենայնիվ, չի կարող ասել, թե տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է, քանի որ դրա համար դեռ չունի համապատասխան հիմքեր:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես քրեական գործի հետ կապված առաջին օրից ասել եմ, որ այն անապագա քրեական գործ է: Ես ասել եմ՝ ինչպես այդ քրեական գործը մեծ շուքով հարուցվել է, մեծ շուքով էլ կարճվելու է: Սակայն քաղաքական հետապնդման մասին խոսելու համար որոշակի հանգամանքներ պակասում են, երբ դրանք լրանան, կհասնի այդ մակարդակին, կխոսենք այդ մասին, մենք կաշկանդված չենք այդ մասով»:

  • Կիսվել: