ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբեն Ռուբինյան
ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից։ Այս մասին գրել է 9-րդ գումարման ԱԺ նախագահի թեկնածու, ՔՊ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
«ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Սիրելի լրագորղներ, դուք սա կարող էիք պարզել ինքներդ՝ ձեր թանկագին ժամանակից ընդամենը 5 րոպե նվիրելով նախորդ կանոնները փոփոխված կանոնների հետ համեմատելուն»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրել էր, որ Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել, որով գործնականում սահմանափակվում է ԱԺ-ի տարածքում լրատվամիջոցների աշխատանքը։



