հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱԺ պատվիրակությունը Կիպրոսում մասնակցում է ԵԱՀԿ ԽՎ Երիտասարդ խորհրդարանականների ցանցի համաժողովին

ԱԺ պատվիրակությունը Կիպրոսում մասնակցում է ԵԱՀԿ ԽՎ Երիտասարդ խորհրդարանականների ցանցի համաժողովին

Սեպտեմբերի 17-19-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը պատգամավորներ Մարիա Կարապետյանի և Լիլիթ Մինասյանի հետ Կիպրոսում մասնակցում են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Երիտասարդ խորհրդարանականների ցանցի հերթական համաժողովին:
 
Համաժողովը նվիրված է ՄԱԿ-ի «Երիտասարդություն, խաղաղություն և անվտանգություն» 2250 բանաձևի կատարմանը ԵԱՀԿ մասնակից պետությունների կողմից:
 
«Համաժողովի ընթացքում հանդիպում ենք ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմիտրուի հետ»,- սոցցանցի իր էջում գրել է Խանդանյանը:
 

  • Կիսվել: