չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
 ԱԺ պատգամավորներից ովքե՞ր կմեկնեն Թուրքիա. «Հրապարակ»

ԱԺ պատգամավորներից ովքե՞ր կմեկնեն Թուրքիա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավորները կմեկնեն Թուրքիա։ ԱԺ նախագահը ստորագրել է կարգադրություն. «ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին մասնակցելու համար 2025 թ. նոյեմբերի 16-20-ը Ստամբուլ գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, պատվիրակության անդամներ Մարիա Կարապետյանին, Լիլիթ Մինասյանին, Արթուր Հովհաննիսյանին, պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանին»։ Վերջինս ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կինն է։

Թուրքիա մեկնող պատվիրակության կազմում չկան ընդդիմադիրներ, մինչդեռ այս պատվիրակության կազմում են Լիլիթ Գալստյանը և Աննա Մկրտչյանը։ Գալստյանը պատվիրակության հիմնական անդամ է։ Պատվիրակությունը ևս 2 հիմնական անդամ ունի՝ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանը, մյուսները փոխարինողներ են։ Սակայն փոխարինողները միշտ մեկնում  են գործուղման, իսկ հիմնական անդամին, փաստորեն, արգելել են, ինչն աննախադեպ է։

Ի դեպ, Լիլիթ Գալստյանն ԱԺ նախագահի կարգադրությունից է իմացել, որ չի ընդգրկվել պատվիրակության կազմում։ ԱԺ-ից մեզ փոխանցեցին, որ այս հարցի վերաբերյալ ավելի ուշ պարզաբանում կտան։ Կարող ենք ենթադրել, որ դաշնակցական Լիլիթ Գալստյանին խուսափել են գործուղել, որ հայ-թուրքական «եղբայրության» ջերմ մթնոլորտը չփչացնի իր սուր ելույթներով կամ հարցադրումներով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: