հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկվել է 23 հարց

ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկվել է 23 հարց

Մարտի 21-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը:

ԱԺ խորհուրդը քննարկել եւ հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց:

Խորհրդի որոշմամբ կստեղծվի ԱԺ Հայաստան-Կատար բարեկամական խումբը, ՀԱՊԿ ԽՎ-ում «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանին կփոխարինի Մխիթար Զաքարյանը՝ նույն խմբակցությունից: ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում էլ «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանին կփոխարինի նույն խմբակցության անդամ Վահե Հակոբյանը: ԱԺ խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել նաեւ բարեկամական խմբերի կազմերում։

  • Կիսվել: