ԱԺ նախագահը հաղորդում է ներկայացրել վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների համար
Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմենիմնի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ։ Այս լուրը հաստատել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Հիշեցնենք, որ հարուցված քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել են փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։


