երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիթորինգի խմբի անդամները ժամանել են ՀՀ ծանոթանալու Լաչինի միջանցքի շրջափակաման հետևանքով ստեղծված իրավիճակին

ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիթորինգի խմբի անդամները ժամանել են ՀՀ ծանոթանալու Լաչինի միջանցքի շրջափակաման հետևանքով ստեղծված իրավիճակին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նրանց այցը, որի նպատակն է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալը:

Նա ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ մարզեր այցելության և Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը:

«Բարձր ենք գնահատում Վեհաժողովի և ձեր՝ որպես համազեկուցողների աշխատանքը և ներգրավվածությունը: Տեղյակ եմ, որ Լաչինի շրջափակման հենց առաջին օրերին հայտարարությամբ եք հանդես եկել»,- նշել է ԱԺ խոսնակը՝ արժևորելով Վեհաժողովի միգրացիայի հանձնաժողովի կողմից նախապատրաստվող «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ զեկույցը:

Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել Լաչինի միջանցքի ճգնաժամի և դրա հետևանքների մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: