ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը քննարկել են համահայկական և համայնքային հարցեր

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը քննարկել են համահայկական և համայնքային հարցեր

Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախ է նման պաշտոնում տեսնել մեր հայրենակցին:

Կողմերը քննարկել են համահայկական և համայնքային հարցերին վերաբերող մանրամասներ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը կարևորվել է Հայաստանի՝ ընտրված կին պաշտոնյաների հետ քաղաքապետի փոխգործակցությունը և այդ համատեքստում առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը: 

  • Կիսվել: