հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԺ-ն ներկայացրել է բացակայող պատգամավորների ցանկը. ամենաշատ անհարգելի բացակայությունները եղել են «Հայաստան» խմբակցության կողմից (տեսանյութ)

ԱԺ-ն ներկայացրել է բացակայող պատգամավորների ցանկը. ամենաշատ անհարգելի բացակայությունները եղել են «Հայաստան» խմբակցության կողմից (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման  նստաշրջանի ընթացքում պատգամավորների ամենաշատ անհարգելի բացակայությունները եղել են «Հայաստան» խմբակցության կողմից:

Իշխան Սաղաթելյանն ունեցել է 198 անհարգելի բացակա, Աննա Գրիգորյանը՝ 158 անհարգելի բացակա, Սեյրան Օհանյանը 149 անհարգելի բացակա:

Անհարգելի բացակայություններ ունեն նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները. Տարոն Մարգարյանն ունեցել է 150 անհարգելի բացակա, Հայկ Մամիջանյանը՝ 151 անհարգելի բացակա, Թագուհի Թովմասյանը՝ 88 անհարգելի բացակա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Խաչատուր Սուքիասյանն ունեցել է 38 անհարգելի բացակա, Ալեն Սիմոնյան՝ 3 անհարգելի բացակա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

  • Կիսվել: