ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել մայիսի 11-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն
Ազգային ժողովի խորհուրդը մայիսի 11-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։
ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել 2026 թվականի մայիսի 11-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:


