հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԺ խորհուրդն այսօր նիստ է հրավիրել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու համար

ԱԺ խորհուրդն այսօր նիստ է հրավիրել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու համար

Ազգային ժողովի աշխատակազմն այսօր՝ հուլիսի 22-ին, ԱԺ խորհրդի նիստ է հրավիրել․ օրակարգում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության 32 պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելն է։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ևս այս հարցով ԱԺ խորհուրդը նիստ գումարեց, սակայն այն քվորումից անմիջապես հետո ավարտվեց, քանի որ ընդդիմադիրները ներկա չէին։

  • Կիսվել: