շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր

ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Սոնա Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Ռուստամյանը եւ Արմեն Գեւորգյանը մայիսի 12-ին հանդիպել են երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ:

Հյուրերը նշել են, որ այցի նպատակն է ծանոթանալ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավին, տեղի ունեցող զարգացումներին:

Քննարկվել են Հայաստանում նախընտրական ու քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր:

  • Կիսվել: