կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խումբը հանդիպել է Համբուրգի խորհրդարանի առաջին փոխնախագահին

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խումբը հանդիպել է Համբուրգի խորհրդարանի առաջին փոխնախագահին

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը մարտի 11-ին Համբուրգ այցի շրջանակում հանդիպել է Համբուրգի խորհրդարանի առաջին փոխնախագահ Մարայկե Էնգելսի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Հանդիպման առանցքում է եղել հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը, այդ համատեքստում խորհրդարանական համագործակցության խորացումն ու ընդլայնման կարեւորությունը ոչ միայն դաշնային, այլ նաեւ երկրամասերի մակարդակով: Անդրադարձ է կատարվել քաղաքական եւ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում Մարայկե Էնգելսի խնդրանքով ներկայացվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելուն ուղղված ՀՀ կառավարության իրականացրած հումանիտար ծրագրերը:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են Համբուրգի հասարակական եւ սոցիալ-մշակութային կյանքում գերմանահայ համայնքի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: