շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ազգային ժողովում ում էլ զրպարտեն, վիրավորեն, ծեծեն միշտ մնալու են անպատժելի. Անի Սամսոնյան

Ազգային ժողովում ում էլ զրպարտեն, վիրավորեն, ծեծեն միշտ մնալու են անպատժելի. Անի Սամսոնյան

Գիտե՞ք ինչու են Ազգային ժողովի ամբիոնից արդեն սպառնում Մարդու իրավունքների պաշտպանին: Որովհետև Ազգային ժողովում ում  էլ զրպարտեն, վիրավորեն, ծեծեն միշտ մնալու են անպատժելի և որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստանա» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա գրել է. «Բայց ամենավախենալուն այն է, որ ՄԻՊ-ի նախազգուշացումից հետո առ այն, որ ինձ չսպառնաք, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՄԻՊ-ին է նկատողություն անում անհանդուրժող վերաբերմունքի համար»:

  • Կիսվել: