չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ազատության ու ժողովրդավարության պայմաններում մարդը Հայաստանում պիտի լինի բարեկեցիկ, պաշտպանված, երջանիկ․ Նիկոլ Փաշինյան

Ազատության ու ժողովրդավարության պայմաններում մարդը Հայաստանում պիտի լինի բարեկեցիկ, պաշտպանված, երջանիկ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում այսօր հանրության շրջանում առկա է ամենախիտ ու թանձր հարցը՝ արդյոք ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել նաեւ անվտանգություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Սա իսկապես հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել: Ես համոզված եմ, որ մենք ի վիճակի կլինենք այս հարցի դրական պատասխան տալ:

Այո, ժողովրդավարությունը  շարունակելու է լինել Հայաստանի հիմնական բրենդը, բայց հույս ունեմ, որ այն նաեւ հարակից ու աջակցող բրենդներ կունենա, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը, երկրորդը՝ խաղաղությունը։

Այս եռամիասնությունն է, որ պետք է ծառայի բուն նպատակին։ Մեր խնդիրը հետևյալն է, որ ազատության ու ժողովրդավարության պայմաններում մարդը Հայաստանում լինի բարեկեցիկ, պաշտպանված, երջանիկ ու կարողանա զբաղվել իր սիրած գործով», - հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: