երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Այստեղ ես ընդունում եմ իմ մեղքը, բայց նաև նշում եմ, որ դուք թերացել եք. Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ քարտուղարության պետին

Այստեղ ես ընդունում եմ իմ մեղքը, բայց նաև նշում եմ, որ դուք թերացել եք. Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ քարտուղարության պետին

«Անախորժ իրավիճակ էր առաջացել և մեր ընդդիմադիր մամուլն անմիջապես վերնագրերը դրեց. «Ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ այս խոչընդոտը»,-ԱԺ-ում 2026 թ բյուջեի քննարկման ժամանակ  հանձնաժողովի անունից ունեցած ելույթի ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շարունակելով.

«Ենթադրում եմ, որ իմ պատճառով է եղել, որի համար ներողություն եմ խնդրում թե՛ կառավարությանը, թե՛ մեր գործընկերներին»։

նա հայտարարեց, որ քարտուղարությունն ավելի ուշադիր պետք է լինի, որ եթե ելույթ ունեցողից հետո անմիջապես ինքը պետք է ելույթ ունենար, գոնե պետք է զգուշացնեին որ դահլիճը չլքեր;

«Այստեղ ես ընդունում եմ իմ մեղքը, բայց նաև նշում եմ, որ դուք թերացել եք»,- ասաց Քաչարյանը՝ շեշտելով, որ ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանին է ուղղված իր խոսքը։

  • Կիսվել: