չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այսօր վստահությամբ կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն արդեն իսկ կայացած է մեր երկրում․ Վահագն Խաչատուրյան

Այսօր վստահությամբ կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն արդեն իսկ կայացած է մեր երկրում․ Վահագն Խաչատուրյան

«Այս միջոցառումը հերթական ապացույցն է նրա, որ ՀՀ-ն անշեղորեն և հաստատակամությամբ ոտք է դրել  ժողովրդավարության և ժողովրդական ինստիտուտների կայացման ուղու վրա և այդքանն անդառնալի է։ Մեր հանրապետությունն իր ստեղծման օրվանից հռչակեց իր հավատարմությունը ժողովրդավարական  ու համամարդկային արժեքներին ու սկզբունքներին։ Անկախության ավելի քան երեք տասնամյակի ընթացքում ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում կերտվում էր բազմաթիվ ու տարաբնույթ խոչընդոտների, պետական կառավարման ապարատում  արատավոր երևույթների, կիսապատերազմական իրադրության, անվտանգային լրջագույն մարտահրավերների  առկայության պայմաններում»,- այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ նշեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 

«Այսօր վստահությամբ կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն արդեն իսկ կայացած է մեր երկրում։ 2020-ի պատերազմը, դրան հաջորդած արտաքին ու ներքին խնդիրները լուրջ փորձություն էին ՀՀ-ում ժողովրդական արժեքների ու գաղափարների համար։ Ամենակարևորն այս իրադրության մեջ այն էր, որ ՀՀ իշխանությունները չնահանջելով ժողովրդավարության էությունից  և սկզբունքներից՝  գնացին խնդիրների հանգուցալուծման ամենադեմոկրատական և  ընդունելի ճանապարհով, նկատի ունեմ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- ընդգծեց նախագահը և հավելեց, որ ժողովրդավարությունն ազատությունների համախումբ լինելուց զատ նաև պատասխանատվություն է և պետության ամրության և  հզորացման առաջնային երաշխիքներից է։ 

  • Կիսվել: