հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այսօր թուրքը Սյունիքը Հայաստանից պոկելու ծրագիրն է իրականացնում, որովհետև ՀՀ-ում Նիկոլի իշխանությունն է. Լիլիթ Գալստյան

Այսօր թուրքը Սյունիքը Հայաստանից պոկելու ծրագիրն է իրականացնում, որովհետև ՀՀ-ում Նիկոլի իշխանությունն է. Լիլիթ Գալստյան

Պետք են հեղինակություններ, որոնք կարող են ազգին առաջնորդել, այս կործանումից դուրս բերել. մի կողմից հեղինակություն լինել հանրության համար, եւ միասին կարողանանք ազգի փրկության ծրագիր մշակել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովի մոտ զոհված զինծառայողների ծնողների եւ այլ քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Սրան զուգահեռ պետք է կարողանանք իմպիչմենթի պրոցեսը ընթացքի մեջ դնել, այդ ձայները ապահովել: Մենք պետք է կարողանանք վստահ լինել, որ մի կողմից ունենք հանրային հենարան, մյուս կողմից խորհրդարանում այդ պրոցեսն անում ենք: Մեր հենարանը ժողովուրդն է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որովհետեւ ամեն օրը կորուստ է, ամեն օրը նոր զոհեր են սահմանին: Հայաստանն այսօր այլեւս չունի ինքնիշխանություն»,-ասաց նա:

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին, Լիլիթ Գալստյանն ասաց, որ ոստիկանները Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործիքն են. «Էս երկրում կա Նիկոլ Փաշինյան եւ իր քաղաքական թիմը, որը մեր բոլոր աղետների, Հայաստանի կործանման  դիրիժորն է, պատասխանատուն ու մեղավորը: Եվ ունենք հանրություն, որը պետք է գիտակցի, որ նրանց քաղաքական գոյության  յուրաքանչյուր օրը կործանում է եւ մահ: Պետք է ստեղծենք համախմբում Հայաստանի փրկության գաղափարի իրողության շուրջ եւ սրանց իշխանությունից հեռացնելու շուրջ: Ուրիշ տարբերակ չկա»:

Նա վստահեցրեց, որ իմպիչմենթի գործընթացը երկար չի տեւելու, դա կախված է հանրային հասունացման, հանրային ճնշման մակարդակից: «Նայեք, թե մարտական գործողությունները որտեղ են գնում: Շատ հստակ է, որ այսօր Սյունիքը Հայաստանից պոկելու ծրագիրն է իրականացնում թուրքը, որովհետեւ ՀՀ-ում Նիկոլի իշխանությունն է: Վաղը էդ գիծն անցնելու է Հյուսիսային պողոտայով, անցնելու է մուտք-մուտք»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ վստահեցնելով, որ «Հայաստան» դաշինքը շարունակելու է առաջնորդել պայքարը՝ համազգային թափ հաղորդելով:

  • Կիսվել: