հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Այսօր պաշտոնական այցով կմեկնեմ Ղազախստան․ ՀՀ վարչապետ

Այսօր պաշտոնական այցով կմեկնեմ Ղազախստան․ ՀՀ վարչապետ

Այսօր պաշտոնական այցով կմեկնեմ Ղազախստան։ Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրել է, որ դա կանի ճեպազրույցից անմիջապես հետո։

Նշենք, որ Փաշինյանի այցը կկայանա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով և կտևի մինչև նոյեմբերի 21-ը։

Նախկինում հաղորդվել էր, որ այցի ծրագիրը ներառում է երկու երկրների պատվիրակությունների միջև բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկվեն Ղազախստանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման հեռանկարները։

  • Կիսվել: