ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ. Արայիկ Հարությունյան

Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ. Արայիկ Հարությունյան

Կառավարության կողմից հատկացված զգալի միջոցների արդյունքում մենք այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ: Այդ մասին ասված է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջում։

«Ժամանակակից հատակ գնելու արդյունքում, կարողանում ենք կազմակերպել բասկետբոլի, հանդբոլի, ֆուտզալի և շատ այլ առաջնություններ:
 
Ժամանակակից ցուցատախտակների վրա հեռարձակվում են ոչ միայն մրցումների տվյալները, այլ հենց այդ պահին մարզահամալիրի դահլիճում տեղի ունեցողը:
 
Այլ ենթակառուցվածքների զարգացումը նույնպես թույլ է տալիս չամաչել մրցումները հյուրընկալելիս:
 
Անցած երեք օրերին Համալիրում հյուրընկալել էինք ԱՄՆ-ի, Սիրիայի և Իրանի հավաքականներին՝ Սադայի մրցաշարի շրջանակներում:
 
Ավելացնեմ, որ եթե նախկինում մենք լուրջ խնդիրներ էինք ունենում Համահայկական խաղերի անցկացման ժամանակ, հիմա այդ խնդիրը վերացել է»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: