կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Այս տարվա նոյեմբերից 1500 ուսուցիչներ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան. Փաշինյան

Այս տարվա նոյեմբերից 1500 ուսուցիչներ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ կարեւորություն է տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին։ Կառավարության նիստին  նա նշեց, որ այդ գործընթացը մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ հանրակրթության համակարգում նոր  ու կարեւոր գործոն ենք ներմուծելու: 

Նրա խոսքով, այդ գործոնով անընդհատ սեփական որակավորումը բարձրացնելու շատ կոնկրետ խթան են տալիս ուսուցիչներին. «Որովհետեւ համահարթեցման մոտեցումը տաղանդավորներին զրկում էր մոտիվացիայից ինքնակատարելագործվելու եւ առաջ շարժվելու: Այս պրոցեսի արդյունքում մենք կարող ենք երաշխավորված համարել, որ դպրոցում ունենալու ենք միայն բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնք ի դեպ, ունենալու են հնարավորություն իրենց աշխատավարձը սեփական որակավորման բարձրացման միջոցով անընդհատ բարձրացնել: Այսինքն իրենք են իրենց աշխատավարձը բարձրացնելու, ոչ թե կառավարությունը: Այս տարվա նոյեմբերից արդեն 1500 ուսուցիչներ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան»,-ասաց նա:

 

  • Կիսվել: