շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Այս շարժման շնորհիվ, եթե որևէ այլ զարգացում էլ չլինի, ամրագրվել է փաստը, որ Հայաստանում կա դիմադրություն. պատգամավոր

Այս շարժման շնորհիվ, եթե որևէ այլ զարգացում էլ չլինի, ամրագրվել է փաստը, որ Հայաստանում կա դիմադրություն. պատգամավոր

Այս շարժման շնորհիվ, եթե որևէ այլ զարգացում էլ չլինի, ամրագրվել է փաստը, որ Հայաստանում կա դիմադրություն՝ այս պարտվողական քաղաքականությանն ու միակողմանի զիջումներին։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորն անդրադառնալով իշխանականների այն հայտարարություններին, թե շարժումը մարել է, ասաց․ «Եթե շարժումը մարած է, եթե որևէ խնդիր չի ստեղծում, ապա իրենք ինչո՞ւ են ամեն օր տասնյակ անգամներ խոսում այդ շարժման մասին, գնում ամենակարևոր եթերներին։ Միջազգային 50 լրատվականներ մարա՞ծ շարժման մասին է հարցազրույց վերցնում շարժման առաջնորդից»։

  • Կիսվել: