չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման գործում. Գրիգորյանը՝ Ալիևի հայտարարության մասին

Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման գործում. Գրիգորյանը՝ Ալիևի հայտարարության մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին: Նա պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին՝ բարձր գնահատելով Ադրբեջանի և Ղազախստանի իր գործընկերների ներդրած ջանքերն ու այդ ուղղությամբ իրականացված աշխատանքը։

-Պարոն Գրիգորյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ հայտարարությունը:

-Ինչ խոսք, ուրախ եմ և ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ։

Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում։

Բարձր եմ գնահատում Ադրբեջանի և Ղազախստանի գործընկերներիս ներդրած ջանքերն ու այս ուղղությամբ իրականացված աշխատանքը։

 

  • Կիսվել: