հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Այս պահին վստահությամբ կարելի է ասել, որ նրանք փոքրամասնություն են. Ավինյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին

Այս պահին վստահությամբ կարելի է ասել, որ նրանք փոքրամասնություն են. Ավինյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել Հայաստանում եւ եթե որոշ ընդդիմադիր գործիչներ որոակի առաջարկություններով հանդես են գալիս եւ ինչ-որ մարդիկ իրենց լսում են կամ չեն լսում, ինչ-որ մարդիկ հավատում են կամ հիասթափվում են, դա այդ քաղաքական գործիչների իրավունքն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը:

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ շարժումը հաջողի եւ իշխանափոխություն տեղի ունենա, նա պատասխանեց. «Ես վստահ եմ, որ ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտները այլեւս երբեք չեն կարող չեղարկվել եւ ազատ, արդար, ժողովրավարական ընտրությունները միշտ գերակա են մնալու մեր երկրում:

2018-ին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, որը ուղղակի իշխանության գալու կամ չգալու մասին չէր: Դա այն մասին  էր, որ Հայաստանում չէին գործում ժողովրդավարական ինստիտուտները, չէր գործում ընտրությունների  ինստիտուտը: 2018-ից մինչ այս պահը դա գործում է եւ հարատեւ գործելու»:

Հիշեցմանը, որ իրենք ասել են, որ եթե ժողովուրդը դուրս գա փողոց եւ պահանջի իշխանափոխություն, իրենք կհեռանն. «Ավինյանն ասաց. «իրականում ժողովրդի յուրաքանչյուր պահանջին յուրաքանչյուր իշխանություն պետք է համաձայնի, բայց ոչ ընդդիմության պահանջին, որը այս պահին վստահությամբ կարելի է ասել, որ փոքրամասնություն է:

Մենք ուզում ենք հակաժողովրդավարական պրոցեսներ վերածնե՞լ էս երկրում: Ես վստահեցնում եմ, որ դա թույլ չենք տա»:

Ավինյանը վստահեցրեց, որ վարչապետին նավստահություն հայտնելու վերաբերյալ որեւէ քննարկում չի եղել ՔՊ վարչության նիստերում:

  • Կիսվել: