հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Այս դեպքն աննախադեպ դաժան է․  Պատգամավորը՝ 6-ամյա երեխայի մահվան դեպքի մասին

Այս դեպքն աննախադեպ դաժան է․ Պատգամավորը՝ 6-ամյա երեխայի մահվան դեպքի մասին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է Խաշթառակ գյուղում ծեծի ենթարկվա, ապա մահացած 6-ամյա երեխայի  դեպքին։ Նա գրել է․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Մեծ ցավ ապրեցի՝ իմանալով, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 6-ամյա երեխան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:

Սա խայտառակություն է:

Փաստորեն հասարակությունը, և առաջին հերթին՝ համայնքը, չկարողացավ պաշտպանել երեխային:

Հաստատ այդ ընտանիքի երեխաները դուրս են եկել, խաղացել, շփվել մարդկանց, համայնքի մյուս հասակակից երեխաների հետ, մյուսները՝ ավելի ավագները հաճախել են դպրոց:
Եվ ի՞նչ: Ոչ ոք ոչ մի բան չի նկատել, որովհետև քար անտարբերություն է եղել:

Բա ինչի՞ համար են համայնքի ավագանին, գյուղի մեծերը, ավագները, եղանակ ստեղծողները:

Այս դեպքն աննախադեպ դաժան է:

Պատկերացնում եմ, թե ինչ հոգեկան ապրումներով են մեծանալու 6-ամյա երեխայի քույր-եղբայրները:

Հանրությունը պետք է սթափվի:

Համայնքապետարանի գործունեությունը միայն գումար հավաքելը և բաշխելը չէ: Համայնքապետարանի գործունեությունն առաջին հերթին բնակիչներին լավ ճանաչելն ու նրանց հոգսերը թեթևացնելն է, առողջ և բարոյական մթնոլորտի ձևավորումն է:

 

Իսկ տվյալ դեպքում այդ ընտանիքում բարոյական արժեքներն իսպառ վերացած են եղել, ցավոք ...»։

  • Կիսվել: