ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս բեկորը գտել են Արցախի ծննդատան մոտակայքում․ եթե այսօր տեռորիստ Ալիևի և տեռորիստ Էրդողանի ձեռք չկտրվի, ապա նրանք կհայտնվեն Ռուսաստանում, Եվրոպայում, Իրանում

Այս բեկորը գտել են Արցախի ծննդատան մոտակայքում․ եթե այսօր տեռորիստ Ալիևի և տեռորիստ Էրդողանի ձեռք չկտրվի, ապա նրանք կհայտնվեն Ռուսաստանում, Եվրոպայում, Իրանում

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն ԱԺ-ում ելույթի ժամանակ ցույց տվեց հրթիռից մի բեկոր, որն այսօր օգտագործվում է Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության հրթիռակոծման ժամանակ։

«Սա այն հրթիռի բեկորներից մեկն է, որով այսօր ռմբակոծվում է Ստեփանակերտը, որով ռմբակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը, այս բեկորը գտել են Արցախի ծննդատան մոտակայքում։ Ամեն օր տասնյակ այսպիսի ահավոր և վտանգավոր զինատեսակներ կիրառվում են խաղաղ բնակիչների հանդեպ։ Այս հրթիռները լիցքավորվում են, այսպես կոչված, կասետաներով, որոնց կիրառումն արգելված է բոլոր հնարավոր միջազգային կոնվենցիաներով։ Յուրաքանչյուր պետություն կամ կազմակերպություն ահաբեկչական, որը կիրառում է  այս զենքը կամ առհասարակ յուրաքանչյուր զինատեսակ խաղաղ բնակիչների հանդեպ, հանցագործ է։ Եթե որևէ մեկի մոտ կան կասկածներ, գնացեք Ստեփանակերտ և տեսեք չպայթած այս ռումբերը, որոնց վրա կարմիր լենտ է կապված, որ երեխաները վերցնեն ու պայթեն»,- իր խոսքում ասավ պատգամավորը։

 

Աբովյանը նշեց, որ մեզ հետ այսօր պատերազմում է ահաբեկչական Թուրքիան՝ նշելով, որ չի կասկածում, որ Էրդողանն ու Ալիևը կստանան իրենց արժանի պատիժը․

«Արդեն երկրորդ օրն է՝ խոսվում է, որ Թուրքիան Ադրբեջան է տեղափոխում ահաբեկիչների։ Համոզված եմ՝ մեր գործընկերները հասկանում են, որ եթե այսօր տեռորիստ Ալիևի և տեռորիստ Էրդողանի ձեռք չկտրվի, ապա այդ տեռորիստները կհայտնվեն Ռուսաստանում, Եվրոպայում, Իրանում և այլն»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: