շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Այնպես չի, որ մենք անակնկալի ենք եկել. Բագրատ Սրբազանը՝ արտահերթ նիստ չանցկացնելու մասին

Այնպես չի, որ մենք անակնկալի ենք եկել. Բագրատ Սրբազանը՝ արտահերթ նիստ չանցկացնելու մասին

Այնպես չէ, որ մենք անկնկալի ենք եկել, և չգիտեինք՝ ինչ էր լինելու: Այնպես չէ, որ շատ հույսով լցված էինք, և այսպիսի մեծ անակնկալ տեղի ունեցավ մեր կյանքում: Այս մասին ասյօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով այն մասին, որ ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության միջնորդությունը:

«Երևի թե, մի կարճ հանդիպում կունենանք մեր քաղաքական ուժերի հետ՝ հասկանալու համար, թե ինչ ենք անելու: Երևի թե, մենք պիտի կամ պարզապես իրենց գործի չթողենք, կամ իրավունք չտանք շարժվելու:  Աշխատանք չեն էլ անում, պիտի զրկենք իրենց աշխատանքի այդ իմիտացիայից»,-ասաց Բագրատ Սրբազանը և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավիրեց քննարկման: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմության առաջարկը:

  • Կիսվել: