Այն ժամանակ է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ եղել, երբ հայ ժողովուրդը նրան ասել է՝ դու ո՞վ ես, դու քեզնից ի՞նչ ես ներկայացնում. Փաշինյան
Բա Ամենայն Հայոց Կաթողիկոսը վեր կենա, ասի՝ այս կառավարության և այս կուսակցության օգտին մի քվեարկեք, ժողովուրդ, այդ կուսակցությունը գնա, ընտրություններում սահմանադրական մեծամասնությու՞ն ստանա: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ ժամանակ է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ եղել, որ հայ ժողովուրդը նրան ասել է՝ դու ո՞վ ես, դու քեզնից ի՞նչ ես ներկայացնում:
Ժողովուրդն իրեն կարգալույծ է արել վաղուց, և մենք՝ որպես ժողովրդի լիազոր ներկայացուցիչ, պետք է այդ վճիռն ի կատար ածենք: Բռնության կարիք չկա, պետք է ընդամենը իրողություններն արձանագրել»:


