հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Այն մարդիկ, որ կունենան խնդիրներ և կընկնեն քաղաքական ալիքների տակ, մեր կողմից չեն ունենա աջակցություն. Անի Խաչատրյան

Այն մարդիկ, որ կունենան խնդիրներ և կընկնեն քաղաքական ալիքների տակ, մեր կողմից չեն ունենա աջակցություն. Անի Խաչատրյան

Գայի պողոտայում խաղահրապարակում շենք կառուցելու հարցը իմ առաջարկով դուրս է գալու ավագանու օրակարգից, բայց խնդրում եմ Երևանի բոլոր բնակիչներին քաղաքական ալիքների տակ չընկնեն և չգնան այդ ալիքների հետեւից։ Այս մասին այսօրէ՝ սեպտեմբերի 9–ին, Երեւանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա իրականացնող բնակիչներին դիմելով ասաց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։

«Այն մարդիկ, որոնք կունենան խնդիրներ և կընկնեն քաղաքական որևէ ազդեցության կամ ալիքների տակ, համենայնդեպս մեր խմբակցության կողմից չեն ունենա որեւէ աջակցություն։

Ձեր մասով, ես վարչական շրջանում ձեզ խոստացել էի, վարչական շրջանի ղեկավարի բացասական եզրակացությունը եկել է և այսօր նախագիծը իմ առաջարկով դուրս է գալու օրակարգից»,–ասաց նա։

Ակցիայի մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, թե իրենք ինչո՞վ են ընկել որեւէ քաղաքական ազդեցության տակ, Անի Խաչատրյանը պատասխանեց. «Ձեր մասով, առնվազն դուք հասկանում եք, որ անձամբ ես և իմ խմբակցությունը կարող էինք այստեղ չլինել ինչ–որ մարդկանց պատճռով, բայց քանի որ ես այս մարդկանց խոստացել էի, ես կտամ այն լուծումը, որը խոստացել եմ»։ Այդ ասելուց հետո նա մտավ քաղաքապետարանի շենք։

Նշենք, որ ակցիային մասնակցում է նաեւ հայտնի ակտիվիստ Արթուր Չախոյանը եւ հավանաբար, Անի Խաչատրյանը հենց նրան էր ակնարկում։

  • Կիսվել: